|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքից բերման են ենթարկել յոթ մարդու, որոնք պահանջում էին ազատել պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Մենք հաստատում ենք յոթ մարդու կալանավորումը: Նրանք վարչականորեն կալանավորված են ոստիկանությանը չենթարկվելու համար», - ասել է նախարարության մամուլի պատասխանատուն:
Ընդդիմության ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունենում առավոտվանից: Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մուտքի մոտ և սուլում են օրենսդիր մարմին ժամանող պատգամավորներին: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Ցուցարարներից ոմանք փորձում են փողոցներ փակել, սակայն ոստիկանության ուժեղացված ջոկատները նրանց դա թույլ չեն տալիս:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Մելիան ձերբակալվել էր. դրա համար հիմք էր ծառայել դատարանի կողմից նշանակված գրավը չվճարելը։
Երեկ վրացական իշխանությունն ու ընդիմությունը հանդիպել էին, պայմանավորվել կայունացման քայլերի մասին։