Փոխարժեքներ
16 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Սերբիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարության դեմ: Նախօրեին Բելգրադի փողոցներ է դուրս եկել շուրջ 325 հազար մարդ ՝ պահանջելով պայքարել կոռուպցիայի դեմ և փոխել երկրի ղեկավարությունը:
Զանգվածային ակցիաների առիթ է դարձել անցյալ տարվա նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում փլուզված հովանոցը. այդ ողբերգության հետեւանքով զոհվել է 15 մարդ: Ցուցարարները Վուչիչին մեղադրում են կոռումպացված կառույցներին աջակցելու, ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու և ընտրություններում մանիպուլյացիաների մեջ:
Ցույցերն ուղեկցվել են բախումներով։ Բելգրադի արվարձաններից մեկում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ, երեք երիտասարդներ վնասվածքներ են ստացել: Հաղորդվում էր նաև ծայրահեղ ազգայնականների և կառավարության ենթադրյալ կողմնակիցների կողմից սադրանքների մասին:
Հանրահավաքի մասնակիցների շրջանում ամենատարածված կարգախոսներից մեկը դարձավ «կոռուպցիան սպանում է », շատերը բողոքի ցույցերի են դուրս եկել արյունոտ ձեռքերի պատկերներով կրծքանշաններով։ Վուչիչը, մեկնաբանելով ցույցերը, հայտարարել է, որ «ցուցարարների 99 տոկոսը խաղաղ էր»: Միևնույն ժամանակ, վեց ակտիվիստներ ձերբակալվել են "սահմանադրական կարգի"դեմ գործողություններ կատարելու փորձի մեղադրանքով:ա