կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 18:19
Աշխարհ

Երուսաղեմում բողոքի ցույցի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել

Երուսաղեմում բողոքի ցույցի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել

Երուսաղեմում բողոքի ցույցի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, հայտնում է Իսրայելի ոստիկանությունը:

«Երուսաղեմում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 34 մարդ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխաիլ Զինգերմանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձերբակալվածները կասկածվում են «հասրակական կարգի խախտման եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման» մեջ:

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երեքշաբթի երեկոյան բողոքի ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանց մի մասը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը նրա դեմ դատավարության պատճառով: Մյուս մասը հանդես է եկել կորոնավիրուսի պատճառով ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության վերջին մտադրությունների դեմ:

Ուրբաթ գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել էր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների միջոցառումների նոր փոփոխությունները, մասնավորապես՝ հուլիսի 17-ի երեկոյից սկսած երկրում պետք է փակվեին մարզադահլիճները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կարող էին հուլիսի 21-ից աշխատել միայն առաքմամբ: Հուլիսի 24-ից արգելվելու է լողափերում լինելը:

Դրա հետ մեկտեղ՝ երկուշաբթի Կնեսեթի կորոնավիրուսի հարցերով հանձնաժողովը որոշել էր, որ լողափերն ու լողավազանները բաց կլինեն հանգստյան օրերին: Երեքշաբթի հանձնաժողովը չեղարկել էր ռեստորանները փակելու կառավարության որոշումը. դրանք կշարունակեն աշխատել՝ սահմանափակումները հաշվի առնելով: