Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած` եռյակի հանրահավաքին՝ նշելով, որ հանրահավաքը ուղղված է եղել նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեմ: Նման քաղաքականություն են որդեգրել նաև ռուսական ԶԼՄ-ները:
Այսպես՝ Коммерсант-ը գրում է, որ Երևանում 20 000 մարդ դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն:
Ուշագրավ է, որ ամենից շատ պարբերականը որոշել է կարևորել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, ով իր ելույթում նշել է, որ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ անտեսեց իր ժողովրդի կամք և իր ստորագրությունը դրեց ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի տակ:
Նշենք, սակայն, որ տվյալ թեման թեթևակի շոշափել է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսպես՝ հանրահավաքի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հստակություն մտցրեց հանրահավաքի օրվա ընտրության հարցում` հայտարարելով. «Մեր հանրահավաքն ուղղված չէ Ռուստաստանի դեմ»: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշել է. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: