կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 14:26
Հասարակություն

Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում. Գագիկ Ծառուկյան

Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մի խումբ սևազգեստ մարդիկ փորձում են անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանում՝ նման ձևով ցույց տալով, որ գործող իշխանությունն անարդյունավետ է աշխատում: Նա կարծիք հայտնել, որ ինքը դեմ է բռնության բոլոր տեսակի կոչերին, իսկ օրենքից դուրս գործողները պետք է պատժվեն:

Ծառուկյանը նշեց. «Ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասեմ` օրենքի առաջ բոլորը հավասար են, և որևիցե անկարգություն պետք է պատժելի լինի: Մնացած ուրիշ բան չունեմ ասելու»:

Հարցին` ինքն արդյո՞ք գիտի սևազգեստ մարդկանց, նա պատասխանեց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում»: