|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը պնդում է` Լենա Նազարյանն անձամբ հաշվել է բոլոր քվեաթերթիկները, ոչ ոք ոչինչ չի կեղծել:
«Լենա Նազարյանը հաշվառման ընթացքում որևէ առարկություն չի հայտնել և արձանագրությունն անձամբ ստորագրել է», - լրագրողներին ասաց նա։
Մելիքյանը նաև հավելեց, որ վերահաշվարկ կատարելու ոչ մի խնդիր չի տեսնում։ «Որպես հանձնաժողովի նախագահ՝ պաշտոնապես հայտարարում եմ` բոլոր անդամները մասնակցել են հաշվառման գործընթացին, բոլորը ստորագրել են արձանագրությունը», - ասաց նա։