կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 14:56
Քաղաքական

Այո, ես Հարվարդ չեմ ավարտել. Գագիկ Ծառուկյան

Այո, ես Հարվարդ չեմ ավարտել. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն ուղղված բազմաթիվ դիմումներ են եղել, որոնցում խնդրում են վերադառնալ քաղաքականություն:

«Քաղաքականության մեջ մարդիկ երևում են պաշտոն ձեռք բերելու, երևալու համար: Ես դրա կարիքը չունեմ, ես իմ զբաղմունքն ունեմ: Բայց մարդիկ ուզում են, որ ես վերադառնամ: Իմ կուսակցության տարբեր տարածքների պատասխանատուներ, տարբեր մարդիկ  ինձ էլ են դիմում, մայրիկիս էլ, կնոջս էլ, ընկերներիս էլ նամակներ  են ուղարկում, որ ժողովուրդը, Ծառուկյա'ն ջան, ուզում է, որ գաք, նրանք Ձեզ հավատում են, վստահում են»,- ասաց նա` հավելելով. «Այո, ես Հարվարդ չեմ ավարտել, զրոյից կայացել եմ, բայց ձեռքս էլ պուլսի վրա է, ու ես ամեն ինչ զգում եմ»: