Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինքնասպանության համար թիվ մեկ նպաստավոր պայմանը դեպրեսիան է: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա` դեպրեսիայի ժամանակ մարդը սկսում է ինքնամեղադրմամբ զբաղվել և հույզի ազդեցության տակ գնում է այդ քայլին:
«Դեպրեսիայի ժամանակ, երբ հաղթում է անելանելիության վիճակը, մարդը գնում է ինքնասպանության: Բայց խնդիրն այն է, որ այդ խնդիրները, որոնք մարդուն հասցրել են դեպրեսիայի, մեծ մասամբ հեշտ լուծվող են, և մեկ տարի անց մարդը ուղղակի ծիծաղում է իր վրա` թե ինչ հոգեվիճակում էր նախկինում»,- ասաց հոգեբանը:
Ի դեպ, դեպրեսիայի մեջ ընկած մարդու մոտ ավելի են սրվում բացասական զգացողություններն ու տրամադրվածությունը: Խուդոյանը զգուշացնում է` անհրաժեշտ է ուշադիր լինել մարդկանց խոսքերին: «Ինքնասպան լինողները սովորաբար փորձում են մեզ տեղյակ պահել այդ մասին` անուղղակիորեն կամ ուղղակիորեն: Եթե լսում եք, որ մարդն ասում է` «ապրելու իմաստ էլ չեմ տեսնում», կամ էլ` «էս կյանքում իմ տեղը չեմ գտնում», պետք է քայլեր ձեռնարկել` ոստիկանություն դիմել, քանի որ սրանք պոտենցիալ ինքնասպանություն գործողներ են»:
Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ ճգնաժամային տարիք է համարվում 18-26-ը, քանի որ այդ շրջանում մահը երիտասարդների համար հեռու ու ռոմանտիկ մի բան է թվում: