|
Փոխարժեքներ
21 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.01 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.7349 |
| GBP | ⚊ | £ 513.5 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
BBC-ի հոդվածագիր Ջասթին Կալդերոնն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթին, նրանց լեզվին ու երկու ժողովուրդների միջև եղած նմանություններին:
Լինելով Բասկերի երկրում` հոդվածագիրը մի շարք օրինակներ է ներկայացնում ժամանակակից հետազոտություններից, որոնցում խոսվում է երկու ժողովուրդների լեզվական ընդհանրությունների մասին: Նա սկսում է Սան Սեբաստիան քաղաքի տաճարի նկարագրությամբ, որը համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող տեսարժան վայրերից մեկը, ապա` անդրադառնում տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարին: Նշվում է, որ հայկական խաչքարը կանգնեցվել է տեղի հայ համայնքի ջանքերով: Այն նվիրված է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում զանգվածային սպանված հայերի հիշատակին: Հոդվածագիրը հավելում է նաև, որ Բասկերի երկրի խորհրդարանը Իսպանիայի հինգ խորհրդարաններից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Երբ ես առաջին անգամ տեսա հայկական խաչքարը, նոր էի ժամանել Ֆրանսիայի Բիարից քաղաքից, որտեղ բնակվում են բասկեր, որտեղ հայ-բասկյան ասոցիացիան հիմնադրել է ամուր բարեկամություն երկու խմբերի միջև: Ես նկատեցի, որ Սան Սեբաստիանում գտնվող հայկական խաչքարը նման է Բիարիցում գտնվող բասկյան խաչքարին»,- ասում է նա:
Հեղինակի խոսքով` թեպետ այս երկու ազգերը գտնվում են Եվրոպայի տարբեր հատվածներում, այնուամենայնիվ, նրանց միջև գոյություն ունի փոխադարձ վստահություն և բարեկամություն: Թեև նրանց լեզուների միջև առաջին հայացքից չկա նմանություն, բայց նրանք ունեն նմանատիպ քերականական տարրեր, որոնք ընդունվում են ինչպես հայ, այնպես էլ բասկ գիտնականների ու հետազոտողների կողմից:
Ամբողջական հոդվածն` այստեղ: