|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բրիտանական հեղինակավոր BBC կայքն անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: Ըստ կայքի` ընտրությունները առանցքային քննություն են լինելու «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած անձի համար:
BBC-ի հաղորդմամբ`այդ ընտրություններին, որոնք նախատեսված չեն եղել մինչև 2020-ը, մասնակցում է 11 ուժ, սակայն, կայքի կանխատեսմամբ, ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ամենաշատ ձայնը կստանա:
Կայքը նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը:
Եզրափակելով հոդվածը` BBC-ն ընդգծել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկիր է` 3 միլիոն բնակչությամբ, և որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազա: «Հայաստանը համարվում է Մոսկվայի կարևորագույն դաշնակիցը, և Ռուսաստանից է կախված նրա անվտանգությունը»,- գրել է կայքը: