Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
BBC-ն անդրադառնում է ՌԴ Պետդումայի 2 կոմունիստ պատգամավորների նախաձեռնությանը` չեղյալ հայտարարել 1921 թվականին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված «Եղբայրության եւ բարեկամության» մասին պայմանագիրը` ռուս-թուրքական հարաբերությունների գերլարման ֆոնին:
Խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է, մանրամասնում է պարբերականը` հիշեցնելով, որ այն կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին: Փաստաթղթի համաձայն Թուրքիան հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Հայկական ՍՍՀ-ի մի մասը, այդ թվում` Արարատ լեռը:
Պատգամավորներ Սերգեյ Օբուխովը եւ Վալերի Ռաշկինը պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին նամակ են հղել ՌԴ նախագահին եւ արտգործնախարարին:
BBC-ն նշում է, որ երկու երկրների հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը, ինչի հետեւանքով օդաչուն զոհվել էր:
BBC-ին տված հարցազրու յցում կոմունիստ պատգամավորները դժվարացել են պատասխանել հարցին` ինչ հետեւանքներ կարող է ունենալ պայմանագիրը չեղյալ հայտարարելը :
Բրիտանական պարբերականը ներկայացնում է ռուս բոլշեւիկների եւ Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի գործարքը, համաձայն որի Թուրքիան հրաժարվեց Սեւրի դաշնագրից, որում Հայաստանը ճանաչում էր` որպես անկախ եւ ազատ պետություն:
Այնուհետեւ նյութի հեղինակն անդրադառնում է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմին եւ անկախ Հայաստանի պարտությանն ու տարածքային կորուստներին, որից հետո երկրում իշխանությունները գրավեցին բոլշեւիկները:
Նշվում է, որ այդ բախտին արժանացան նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը:
BBC-ն նաեւ հիշեցնում է, որ Մոսկվայի պայմանագիը, որ սահմանում էր Վրաստանի եւ Հայաստանի ՍՍՀ-ների սահմաները, առանց այդ երկրների մասնակցության է կնքվել, նրանք ավելի ուշ որպես կողմ են հանդես գալիս Կարսի պայմանագրում` կնքված 1921 թվականի հոկտեմբերի 13-ին : Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում այդ պայմանագիրը: Իսկ Վրաստանը ճանաչում է, թեեւ 2000 թվականին վրացական խորհրդարանում քննարկվում էր այն վերանայելու հարցը:
Հղում անելով թուրքագետ Վլադիմիր Ավատկովին` BBC-ն նշումէ, որ Ռուսաստանը փաստորեն քաջալերում է Հայաստանին` հրաժարվել ներկա սահմաններից:
Նշվում է, որ պայմանագիրը ԽՍՀՄ իշխանությունները փորձել են վիճարկել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն Արեւմուտքն այս հարցում աջակցել է Թուրքիային եւ հենց այս խնդրի պատճառով էր նաեւ, որ 1952 թվականին Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին:
Միեւնույն ժամանակ BBC-ն հիշեցնում է, որ Ռուսաստանը ետպատերազմյան սահմանների պահպանման մասին միջազգային պայմանագիր է ստորագրել ` պարտավորվելով երաշխավորել այդ սահմանների անփոփոխությունը: