|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականն ակնարկ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Մխիթարյանը խոսել է իր մանկության և այդ ժամանակվա դժվարությունների, նաև` պատերազմական իրավիճակի մասին:
«Հայաստանում մեծանալը շատ դժվար էր, քանի որ այդ տարիներին մենք շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ` պատերազմ էր, ինչի հետևանքով շատ վատ պայմաններ էին ստեղծվել»,- պատմել է ֆուտբոլիստը Manchester United հիմնադրամում: