Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին և Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:
Խոսելով այն մասին` ինչպիսին է լինելու երկրի ապագան, պարբերականը նշում է, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի դիմումում չի նշում` ինչպիսին են լինելու իշխանության հետագա քայլերը:
«Գոյություն ունի հետևյալ ենթադրությունը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկեր Դաշնակցության հետ հեշտությամբ կընտրի այլ վարչապետի, որն այդքան չի նյարդայնացնի ընդդիմությանը և նրանց կողմնակիցներին, սակայն կներկայացնի նույն իշխող էլիտան: Հնարավոր է` Սարգսյանը, թողնելով իր պաշտոնը, մնա պետության ստվերային ղեկավար»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ արտահերթ նախագահական ընտրությունների մասին Սարգսյանը նույնպես ոչինչ չի ասել:
Պարբերականն անդրադառնում է ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքին, որը խորհրդարանում ներկայացնում է 31 պատգամավոր, և նշում, որ ներկայիս բողոքի ակցիաներին դաշինքի անդամները չեն մասնակցել: «Որոշ հայ վերլուծաբանների համաձայն` նրանցից որոշները ցանկացել են մասնակցել, սակայն «Ելք»-ի առաջնորդները թույլ չեն տվել»,- գրում է կայքը: