կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 23:53
Հասարակություն

Հայաստանի դրոշի անբացատրելի անհետացումը. BBC-ի անդրադարձը ադրբեջանական «ֆոտոշոփին»

Հայաստանի դրոշի անբացատրելի անհետացումը. BBC-ի անդրադարձը ադրբեջանական «ֆոտոշոփին»

BBC-ն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից Հաղթանակի 70-ամյակի շքերթի լուսանկարներից Հայաստանի դրոշը «ջնջելուն»:

 

«Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ  կայացած շքերթին  մասնակցել են շատ երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ: Եւ քանի որ նրանց ելքը կազմակերպվել էր այբբենական կարգով, Հաայստանի զինվորականները հրապարակ դուրս եկան Ադրբեջանի զինվորականներից անմիջապես հետո: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներում անբացատրելի կերպով  անհետացել է Հայաստանի դրոշը, որ պարզ տեսանելի էր ուղիղ եթերով»- գրում է BBC-ն՝  միաժամանակ հայտնելով, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում  այդ փաստը հրաժարվում են մեկնաբանել:


«Դա ակնհայտ ֆոտոշոփ է, որի վրա մեծ աշխատանք է կատարվել: Եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա նույնիսկ նկարների ֆոնը փոփոխության է ենթարկվել, օրինակ՝ ետին պլանի շենքի ճարտարապետական տեսքն  է փոխվել»,- BBC-ին ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեյր Ջաֆարովը:


Ադրբեջանցի փորձագետի կարծիքով  այն, որ երկու երկրների զինվորականները կողք կողքի են լինելու շքերթի ժամանակ, անակնկալ է եղել, քանի որ փորձերում դասավորությունը այլ է եղել : «Այդուհանդերձ դա չի արդարացնում լուսանկարի փոփոխությունը: Չէ՞ որ այդ լուսանկարը  հրապարակել է ոչ միայն նախարարույունը»,- ասել է փորձագետը:


BBC-ն նաեւ նշում է, որ լուսանկարի «ֆոտոշոփի» հարցն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում: