|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, կալանավորելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ այս ժամին էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝ դատարանի բակում հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։
Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:
Տես նաեւ՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կայուն ծանր է. փաստաբան: