կարևոր
931 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-18 20:57
Իրավական

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ Սամվել Կարապետյանի վերաբերյալ ակտը, փաստաբանի ենթադրությամբ, կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ Սամվել Կարապետյանի վերաբերյալ ակտը, փաստաբանի ենթադրությամբ, կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում

«Դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ. դատարանի ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Փաստաբանը ենթադրեց, որ առաջիկա երկու ժամերի ընթացքում դատական ակտը կհրապարակվի։  Հարցին, թե ինչ տրամադրություն ուներ Սամվել Կարապետյանը, փաստաբանը պառասխանեց.

«Ինչպես միշտ՝ լավ։ Նա իր դիրքորոշումը հայտնել է մեղադրանքի վերաբերյալ, նշել է, որ մեղադրանքն անհիմն է, հանցքանի մասին խոսելն առնվազն անլուրջ է»։