կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 15:42
Իրավական

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը չի տեղեկացրել, թե մասնավորապես երբ կհրապարակվի որոշումը։ «Կարծում եմ՝ որոշման հրապարակումից առաջ դատարանի աշխատակազմից կտեղեկացնեն որոշման հրապարակման ժամի մասին»,- նշեց նա։

Փաստաբանը հավելեց, որ դատական նիստի ընթացքում Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ է ներկայացրել, որոնց բնույթի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է ներկայացված միջնորդությունները։

«Դռնփակ նիստերը ճիշտ չեմ համարում մեկնաբանել և ներկայացնել»,- ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել խափանման միջոցի հարցի քննության ժամանակ, քանի որ ստացիոնար բուժում է ստանում։ 

Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդել էին դատարանին` 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ փոխելով նրա խափանման միջոցը` կալանքը։