| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-05-30 11:00
            6 տարի առաջ - 2019-05-30 11:00  
         
                
            Երեկ Նուր Սուլթանում, որտեղ անցկացվում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, տեղի չունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Русарминфо-ն այդ կապակցությամբ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիոն և հայրենակիցների հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Նա նշել է, որ, հավանաբար, հանդիպմանը խանգարել են ինչ-որ հանգամանքներ, քանի որ եթե ՌԴ նախագահը մի բան նախատեսում է, ապա, սովորաբար, անում է:
«Նշանակում է` եղել են ինչ-որ հանգամանքներ, որոնք իսկապես թույլ չեն տվել հանդիպմանը կայանալ: Պետք չէ այդ ամենում ինչ-որ դավադիր պատճառներ որոնել: Ոչ, ամենայն հավանականությամբ, այդպես ստացվել է, մանավանդ, որ հոկտեմբերին նախատեսված է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Չեմ կարծում, որ դրանում դիտավորություն է եղել»,- ասել է Կալաշնիկովը` հավելելով, որ կատարվածը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: