Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս, մասնավորապես 2022 թվականի նոյեմբերի 23-ին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովը հրապարակավ բացահայտ անհեթեթ հայտարարություն է արել՝ բառացիորեն հայտարարելով հետևյալը. «Հայաստանն օրենքո՞վ է դուրս եկել ԽՍՀՄ-ից: Ո՛չ: Ուրեմն սա անօրինական պետական կազմավորում է։ Մենք պետք է գործենք այս ուղղությամբ»:
«Գոլոս Արմենիի»-ի հետ զրույցում «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական միավորման նախագահ Աղասի Արաբյանը պատասխանել է ռուս քաղաքական գործչին.
«Ինչքան էլ, որ ծիծաղելի հնչի նման հայտարարությունը` անգամ Ռուսաստանի Դաշնության իշխող կուսակցության պատգամավորի կողմից, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հետ բազմաթիվ երկկողմ միջազգային պայմանագրեր ստորագրած երկրի իշխանությունները, էլ չեմ խոսում ռազմավարական պետության կարգավիճակի մասին, որի հետ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ես, այնուամենայնիվ, ի պատասխան նման բացահայտ անպատասխանատու, դիլետանտ, հնարավոր է նաև նպատակային հայտարարությունների, պետք է ընդգծել հետևյալը.
1. Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը՝ ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից, միջազգային իրավունքի հայտնի նորմերից՝ առաջնորդվելով այն ժամանակվա նորմատիվ ակտերով, այն է՝ համաձայն ԽՍՀՄ-ի Սահմանադրության 72-րդ հոդվածի և 03.04.1990թ. «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի տառին համապատասխան:
2. Համաձայն վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի՝ միութենական հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս բերելու մասին որոշումն ընդունվում է միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամքով՝ հանրաքվեի միջոցով (ժողովրդական քվեարկություն): Հանրաքվե անցկացնելու մասին որոշումը կայացնում է միութենական հանրապետության Գերագույն խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ հանրապետության տարածքում մշտապես բնակվող և համապատասխան ընտրելու իրավունք ունեցող ԽՍՀՄ քաղաքացիների 1/1-ի ստորագրությամբ։
Ելնելով վերը նշված նորմատիվ ակտերի պահանջներից՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացրել է հետևյալ գործողությունները.
- 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը։
- 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը։
- 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե։
Ընտրելու իրավունք ունեցող 2 163 967 քաղաքացիներից դրան մասնակցել է 2 056 758 քաղաքացի (95,4%)։
«Այո» (այսինքն՝ ԽՍՀՄ-ից հանրապետության դուրս գալու համար) պատասխանով` քվեաթերթիկների թիվը կազմել է 2.042.262 (կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94.39%-ը)։
«Ոչ» պատասխանով քվեաթերթիկների թիվը կազմել է 10.002 (կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 0.46%-ը)։
Անվավեր է ճանաչվել 4129 (կամ 0,19%) քվեաթերթիկ։
Հանրաքվեի գործընթացին հետեւել են 25 երկրների 117 դիտորդներ։
- 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը, հիմնվելով ազգերի ազատ կամարտահայտման միջազգային նորմերի և մարդու իրավունքների վրա, ինչպես նաև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքների վրա, ընդունեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին» բանաձեւը։
Այսպիսով, հաշվի առնելով անկախության հռչակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած հաջորդական քայլերը, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման իրավական գործընթացն իրականացվել է թե՛ միջազգային իրավունքի և թե՛ ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Վերը նշվածին չտիրապետողների համար հարցը պարզաբանելու տեսակետից պետք է ընդգծել, որ 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետություն։
Հաշվի առնելով վերը նշվածը, կարող եմ հիմնավոր ենթադրություններ անել. «Եդինայա Ռոսիա» կուսակցության Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովն իր հայտարարությամբ կամ ցույց տվեց տարրական գիտելիքների պակաս, ինչը պետական և քաղաքական գործչի համար անընդունելի է որևէ պետության օրինականության հարցի համատեքստում կամ Ֆեդորովը Հայաստանի Հանրապետության թշնամիներին հաճելի (գուցե ոչ անվճար) թեմայով ծառայում է Թուրքիայի նախագահ Էրդողանի շահերին և սիրախաղի մեջ են օկուպանտ, իրեն մինի սուլթան պատկերացնող Ալիեւի հետ, ով գլխավորում է Օսմանյան կայսրության կողմից ստեղծված «Ադրբեջան» կոչվող արհեստական կազմավորումը։ Միևնույն ժամանակ, թուրքերն ավելի լավ բան չեն մտածել, քան հարևան Իրանի գավառի անունը արհեստականորեն ստեղծված «պետությանը» տալը։