|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ-ն ակնկալում է անկեղծ և լուրջ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, որը կկայանա սեպտեմբերի 8-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից շատ հարցեր են կուտակվել, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ զրույց` երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասով բոլոր հարցերի շուրջ»,- ասել է նա:
Կրեմլի մամուլի ծառայությունում հավելել են, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող առանցքային հարցերը: