Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հայոց ցեղասպանությունը խլեց մեկուկես միլիոն մարդկանց կյանք, և հիշողությունը նրանց մասին մշտապես ապրելու է հայ ժողովրդի սրտում»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Կարիլովան:
Ըստ նրա` ՌԴ-ն մշտապես հայ ժողովրդի ցավը որպես սեփական ցավ է ընկալել, այդ պատճառով էլ այդ ողբերգական տարելիցն արժանացել է նման արձագանքի:
Ռուս պատգամավորը նաեւ հայտնեց, որ ՌԴ տարբեր քաղաքներում տարատեսակ միջոցառումներ են իրականացվում՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված: Նա ընդգծեց, որ Ռուսաստանը կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում, և 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ցնցել էին ռուս հասարակությանը, որը ցավով ու ցասումով խոսում էր դրա մասին:
Կարիլովան նշեց, որ ցավալի է, բայց կան երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ելնելով «կոնյունկտուրային, վայրկենական շահերից»: Ըստ նրա՝ գերակայությունը պետք է լինի ջանքերի միավորումը Ցեղասպանության դեմ պայքարում:
«Մեր պետությունն առաջնորդվում է պատմական հիշողությունը պահպանելու սկզբունքով, և ՌԴ նախագահն իր այցի ժամանակ մասնակցելու է 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին»,- ասաց ռուս պատգամավորը:
Եզրափակելով նա նշեց, որ որոշ երկրներում նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում և պետք է պայքարել դրա դեմ, հետո հավելեց, որ հայերի ցեղասպանությունը եւ նացիզմը թեեւ տարբեր ժամանակաշրջաններում են եղել, բայց դրա հիմքում ընկած է եղել ատելությունը այլ ազգերի հանդեպ եւ ազգայնականությունը: