|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, ինչպես միշտ, հերթագրվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան ներկայացնելուց առաջ ասաց. «Մենք Ձեր խոսքին ենք սպասում, պարո'ն Ավագյան»:
Իսկ Կարեն Ավագյանից առաջ ելույթ էր ունենում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, նա ներկայացնում էր իշխանափոխության փաստարկները:
Կարեն Ավագյանը ելույթը կարդալուց առաջ անդրադարձավ Զուրաբյանին. «Տո', դու ի՞նչ կանխատեսումներ անող ես, ա'յ չկայացած քաղաքական սուրհանդակ, որ էստեղից ֆինանսական վերլուծություններ ես անում»: