Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նիկոլ Փաշինյանը, դադարեցնելով Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, փորձում է իր բոլոր արտաքին քաղաքական սխալների մեղքը բարդել Ռուսաստանի վրա, РИА Новости-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
«Ես համաձայն չեմ Փաշինյանի կարծիքի հետ, և իր արտաքին քաղաքական բոլոր սխալներում նա փորձում է գտնել մեղավորներին և այդ ամենը բարդել մեր վրա՝ Ռուսաստանի վրա»,- գործակալությանը ասել է Չեպան։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Ավելի ուշ ՀԱՊԿ-ը մեկնաբանել էր Փաշինյանի՝ անդամակցության կասեցման մասին հայտարարությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին և նշել, որ Պուտինը Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը։