|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի աշխատակիցները ՀՀ ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման: Նրանք պահանջում ենք չեղարկել ԱԺ օրակարգ մտած` «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ, բուքմեյքերական գրասենյակները փակելով, նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Մասնակիցները պարզել են «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին» գրություններով պաստառներ: Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Ըստ այդմ` օրենքի ընդունումից հետո բուքմեյքերական ընկերությունները պետք է փակվեն, սակայն օրենքը չի վերաբերում օնլայն ծառայություններին:
