|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև:
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի` կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։
Գազավորված ըմպելիքներ արտադրողներն էլ են դժգոհ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից:
Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ՝ «Ո'չ գազավորված ըմպելիքների թանկացմանը», «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը» և այլ գրառումներով: