Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի հարյուր մարդ այսօր՝ փետրվարի 7-ին Թբիլիսիի կենտրոնում ակցիա են իրականացրել՝ պահանջելով «Ռուսթավի ազոտ» քիմիական գործարանից հեռացված աշխատակիցների վերականգնումը: Ցույցին դուրս են եկել արհմիությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը:
Ցուցարարներն ակցիան սկսել են Վարդերի հրապարակում և Ռուսթավելի պողոտայով երթով, մասամբ փակելով ճանապարհը, հասել մինչև Ազատության հրապարակ, որտեղ գտնվում է «Վրաստանի բանկի» կենտրոնական գրասենյակը:
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ հենց «Վրաստանի բանկին» է պատկանում ընկերությունը, որը դարձել է քիմիական գործարանի սեփականատերը: Հունվարին կրճատման տակ է հայտնվել մոտ 350 մարդ:
Նշվում է, որ ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:
Նախկին աշխատակիցները մտադիր են հայցով դիմել դատարան՝ պահանջելովիրենց անմիջապես վերադարձնել աշխատանքի: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ակցիան կշարունակվի այնքան, մինչև չկատարվեն իրենց պահանջները: Նրանք հանդիպում ենպահանջում Վրաստանի նախագահի և վարչապետի հետ: