Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում «Լիդիան»-ի աշխատակից Ժենյա Ղամբարյանը նշեց, որ արդեն 2 ամիս է, ինչ ընկերության շուրջ 1500 աշխատակից անգործ է մնացել: «Ճանապարհըները փակել են ու չեն թողնում աշխատենք: Ուզում ենք մեր աշխատանքային իրավունքները վերականգնվեն ու սկսենք աշխատանքի գնալ: Այսպես որ շարունակվի՝ գյուղերում մարդ չի մնա, բոլորը կարտագաղթեն»,-ասացին Ղամբարյանը՝ հավելելով, որ եթե հանքը շահագործեն ընդունված նորմերին համապատասխան, դրա հետևանքով ոչ ոք և ոչինչ չի տուժի:
Նշենք, որ ընկերության 5 աշխատակից մտան կառավարության շենք. նրանց ընդունել է փոխվարչապետի գրասենյակը: