Փոխարժեքներ
28 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում Շենգավիթ համայնքում գտնվող «Սանիթեք» ընկերության առջև՝ ընդդեմ նրա գործունեության:
Արդեն մի քանի ամիս է՝ քաղաքի տարբեր ծայրերի բնակիչները բողոքում են աղբահանության հետ կապված` «Սանիթեք»-ի իրականացրած աշխատանքներից, քանի որ աղբահանությունն իրականացվում է մի քանի օրը մեջ:
Ընկերությունից լրագրողներին այսօր տեղեկացրեցին, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա մամուլի ասուլիս, և բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները: Բողոքի ակցիա իրականացնողներն իրենց աղբը տարան` «Սանիթեք»-ի գրասենյակներից մեկում դնելու, որպեսզի նրանք էլ շնչեն այն հոտը, ինչ Երևանի քաղաքացիներն են շնչում երկու ամիս շարունակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին տուգանել էր 12 մլն դրամով: Իսկ «Սանիթեք»-ը պարզաբանել էր, որ իրենց մեքենաների մի մասը չի աշխատում, ինչի հետևանքով էլ ոչ պատշաճ կերպով է աղբահանությունն իրականացվում: