կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-19 13:13
Աշխարհ

«Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու». Զելենսկին դիմել է Պուտինին

«Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու». Զելենսկին դիմել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին` սկսել խաղաղ բանակցությունները։ Իր գիշերային ուղերձում Ուկրաինայի առաջնորդը կրկին հրավիրել է Պուտինին հանդիպման։

«Խաղաղության, մեզ համար անվտանգության, Ուկրաինայի համար բովանդակալից, ազնիվ և առանց հապաղելու բանակցությունները Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է նվազեցնելու սեփական սխալների վնասը։ Մենք միշտ պնդել ենք, որ բանակցություններ լինեն։ Մենք միշտ առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք խաղաղության լուծումներ։ Ոչ միայն ներխուժման 23 օրերի ընթացքում։ Եվ ես ուզում եմ, որ հիմա ինձ բոլորը լսեն, հատկապես` Մոսկվայում։ Ժամանակն է հանդիպելու: Խոսելու ժամանակն է։ Ժամանակն է վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը, հակառակ դեպքում` Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ նույնիսկ մի քանի սերունդ ձեզ չի բավականացնի, որպեսզի բարձրանաք»,- ասել է Զելենսկին։