|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ն Թուրքիային ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հրաժարվելու և ամերիկյան արտադրության «Պատրիոտ» համակարգերի գնման վերաբերյալ որոշում կայացնելու համար երկու շաբաթ ժամանակ է տվել. հաղորդում է ensonhaber.com կայքը` CNBC-ի հղումով:
«Թուրքիան առաջիկա շաբաթվա վերջում պետք է Ռուսաստանի հետ միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագիրը չեղյալ հայտարարի և դրա փոխարեն պետք է գնի ԱՄՆ-ում «Ռայթեոն» գործարանի կողմից արտադրված «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը, այլապես ամերիկյան Lockheed Martin ռազմա-արդյունաբերական կորպորացիայի Ֆ-35-ների ծրագրից դուրս կմղվի, կառերեսվի խոստացված 100 հատ Ֆ-35-ի կորստի, պատժամիջոցների կիրառման և ՆԱՏՕ-ի հավանական հակազդեցությանը»,- նշված է CNBC-ի հայտարարության մեջ: