|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցից առաջ լրագրողների հետ զրույցում գովասանքի խոսքեր է հղել Թուրքիային՝ շարունակելով թուրքական իշխանություններին քծնելու՝ վերջին տարիների ավանդույթը։
Զելենսկին նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ձևավորվել է հարգանքի ու բարեկամության հիմքով, և Ուկրաինայի սերունդները երախտապարտ են լինելու Թուրքիային. հայտնում է haberturk.com կայքը։
Նախագահ դարձած նախկին կատակերգակը բարձր է գնահատել Թուրքիայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչումը և նշել, որ թուրքական բանակն աշխարհում ամենահզորներից է, ու տարածաշրջանում ոչինչ չի կարող լուծվել առանց Թուրքիայի։
Նշենք, որ Ուկրաինան համարվում է թուրքական ԱԹՍ–ների խոշոր գնորդներից մեկը, իսկ Թուրքիան սեփական շահերն է հետապնդում Ղրիմում, որը համարվում է թուրքական ծավալապաշտության հետագա թիրախներից մեկը։