|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկում է ՄԻԵԴ որոշումների կատարումը, քննարկել է այն փաստը, որ Թուրքիան չի կատարել ՄԻԵԴ որոշումը, ըստ որի՝ հասարակական հայտնի գործիչ Օսման Քավալան և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պետք է ազատ արձակվեն կալանքից:
Կոմիտեն իր որոշմամբ Թուրքիային ներկայացրել է պահանջ՝ չեղյալ համարել Դեմիրթաշի կալանքի որոշումը և ազատ արձակել մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ Քավալային` նոյեմբերի վերջը. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Կոմիտեն նաև պահանջել է կատարել ՄԻԵԴ որոշումը՝ կապված Օսման Քավալայի հետ, սակայն, չնայած նախկինում հրապարակված տեղեկատվությանը, որ հանդիպման օրակարգում ներառված էր ՄԻԵԴ որոշման չկատարման պատճառով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը, որոշվել է հետաձգել այս հարցի քննարկումը մինչև հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2 -ը: