Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար կանաչ լույս են տվել՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Անկարայի միջնորդական ջանքերից հետո. հայտնում է A Haber հեռուստաալիքը։
«Կոնգրեսի շատ անդամներ, որոնք նախկինում ջանքեր են գործադրել Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու համար, կանաչ լույս են վառել Թուրքիային F-16-ի վաճառքի համար՝ Ուկրաինայի ռազմական գործընթացում նրա դերից հետո: Վերջին շրջանը նվազեցրել է Կոնգրեսում հնարավոր առարկությունները Անկարային F-16-ների վաճառքի հետ կապված»,- հաղորդում է հեռուստաալիքը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է Թուրքիայի հետ ԱՄՆ-ի աշխատանքի անհրաժեշտությունը։ «Թուրքիան որոշ քայլեր է արել ճիշտ ուղղությամբ, թեև որոշ բաներ մեզ ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են, կան ոլորտներ, որտեղ մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ» - նրա խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Իր հերթին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական առաջնորդ Ջիմ Ռիշն ասել է, որ «Թուրքիան արժանահավատ փաստարկներ է ներկայացրել, թե ինչու են իրեն պետք F-16-ները»:
Անցյալ հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր իրեն վաճառել 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման հավաքածու՝ իր ռազմական ինքնաթիռների համար։