Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կամք» նախաձեռնության անդամներին ոստիկանությունում 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը՝ նշելով, որ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը բողոքարկելու են, քանի որ օրինական չեն համարում ոստիկանի պահանջը։
«Ինձ ասել են՝ հավաք եք անում, բայց հավաք տեղի չի ունեցել, գնացել եմ՝ տեղեկանամ՝ ինչ է դատարանը որոշում իմ գաղափարակից ընկերոջ հարցով։ Ես ասել եմ՝ հավաք չկա, իրենք ասացին՝ հավաք կա։ Շարժվեցի դատարանի ուղղությամբ, իրենք եկան ու բերման ենթարկեցին։ Անհեթեթություն եմ համարում»,- ասաց Վահագն Չախալյանը՝ նշելով, որ դատական նիստը, որի համար գնացել են Կենտրոնի դատարանի առջեւ, տեղափոխվել է այսօր երեկոյան եւ ինքը այդ ժամին նույնպես պատրաստվում է լինել այնտեղ։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում քննվում է «Կամք»-ի անդամ Արթուր Ալեքսանյանի կալանքի հարցը։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ԱԺ հերթակա նիստից հետո օրեր առաջ նա Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել նախաձեռնության կողմից խնդրահարույց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տալու փաստով։
Այսօր դատարանի առջեւից բերման էին ենթարկվել Վահանգն Չախալյանը, Արամ Խանզադյանը եւ Դավիթ Չախալյանը։