կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-05-21 10:25
Հասարակություն

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպեց կազմակերպության ղեկավար կազմի հետ, տեղեկացնում են ՀՀ Անվտանգության խոհրդից:

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրեց հանձնախմբի ներկայիս աշխատանքները և նպատակները։

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։

Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպեց «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։

Image may contain: 4 people, people smiling, people standing, suit and indoor

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

Image may contain: 6 people, people smiling, people standing and suit