կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 14:38
Քաղաքական

Թուրքիան հորատման նոր գործողություններ է իրականացնելու Արևելյան Միջերկրական ծովում

Թուրքիան հորատման նոր գործողություններ է իրականացնելու Արևելյան Միջերկրական ծովում

Թուրքիան հորատման նոր գործողություններ է իրականացնելու Արևելյան Միջերկրական ծովի այն տարածքներում, որտեղ բնական գազի արդյունահանման հնարավորության նշաններ կան. երկուշաբթի ասել է հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

«Մենք կարծում ենք, որ մեր հորատած հորերում կա ներուժ»,- նրա խոսքերն է մեջբերում  Sabah-ը:

Նախարարը նաև հայտնել է նոր «լավ լուրեր» Սև ծովից, որտեղ անցյալ տարի երկիրը հայտնաբերել է իր պատմության մեջ ամենամեծ՝ բնական գազի պաշարը, նաև ծովային տեղակայում ունեցող՝ աշխարհում ամենամեծը:

«Եկեք հունիսին սպասենք նոր լուրերի: Աշխատանքները կավարտվեն հունիսին»,- ասել է Դյոնմեզը:

Ըստ հոդվածի՝ հորատման առաջին նավը՝ Fatih-ը, հայտնաբերել է 405 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Սաքարիայի գազի հանքավայրում գտնվող «Թունա-1» գազային հանքավայրում, որը գտնվում է Թուրքիայի Սևծովյան ափից մոտ 100 ծովային մղոն (185 կմ) հյուսիս: Ներկայումս, ըստ թերթի, ընթանում են ինժեներական հետազոտություններ՝ գազը ափ հասցնելու համար: Թուրքիան մտադիր է գազը միացնել գազի փոխանցման ազգային համակարգին մինչ 2023 թվականը: