Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Թուրքական «Fatih» նավը նավթի ու գազի հորատման աշխատանքներ կսկսի Կիպրոսի ջրերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը»,-գրում է sabah.com կայքը:
Օքթայն անդրադարձել է նաև Կիպրոսի ջրային տարածքներում հորատման աշխատանքներ կատարելու պատճառով՝ ԵՄ արտգործնախարարների հաստատած ծրագրին, ըստ որի՝ Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն:
«Որպես պատրվակ դիտարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքները՝ ԵՄ արտգործնախարարները պատժամիջոցների ծրագիր են հաստատել, որը որևէ իրավական ուժ չունի»,-նշել է Օքթայը:
Թուրքիան նախկինում հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել նաև «Yavuz» նավը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշման հետ՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: