կարևոր
3643 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-10 17:44
Հասարակություն

Team Telecom-ի կապը խափանվել է Տավուշում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով

Team Telecom-ի կապը խափանվել է Տավուշում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով

Team Telecom–ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ընկերությունից։

«Տավուշի մարզում մի քանի տեղ վնասվել է միջազգային կապուղին` կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ»,– հայտնել են ընկերությունից։

Հավելեցին` այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրն արագ վերականգնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Team Telecom Armenia-ի բաժանորդներն ահազանգում են, որ ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի խնդիրներ ունեն։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից կփակվի։ Միջպետական ճանապարհի այդ հատվածում շինարարական աշխատանքներ են։ Վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։