Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու մասին Բոլթոնի հոդվածին եւ 2002 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսում Բինյամին Նեթանյահուի ելույթին, որում նա խոսել էր Իրաքում զանգվածային բնաջնջման զենքերի առկայության մասին:
Ըստ նրա՝ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները Team B-ի (Ջոն Բոլթոն, Բինյամին Նեթանյահու, բին Սալման, բին Զայեդ-խբ.) գործողություններով են պայմանավորված:
«Վերջին իրադարձությունները ես կանխագուշակել էի դեռեւս ապրիլին, բայց ոչ այն պատճառով, որ հանճար եմ, այլ այն պատճառով որ Team B-ն լկտիորեն հետեւում է Բոլթոնի ներկայացրած նախագծին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը ` հավելելով որ, Team B-ի անդամների կեսը, այնուամենայնիվ, գործակցել է Իրաքի աղետալի պատերազմի կազմակերպմանը:
Հիշեցնենք որ, Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքային ջրերում` Ֆուջեյրա նավահանգստում, մայիսի 12-ին որոտացել են պայթյուններ, որոնց հետեւանքով վնասվել են երկու սաուդյան նավթատարներ, ինչպես նաեւ երկու այլ նավեր: Ամերիկացի քննիչները հանգել են այն եզրակացության, որ Իրանը կամ երկրին աջակցող կողմերը կապ ունեն դեպքի հետ: Նրանք, սակայն, որեւէ ապացույց չեն ներկայացրել: