Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անձնական երաշխավորության առումով «շահերի բախում» հասկացությունն ընդհանրապես կիրառելի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորության ներկայացումն արդյո՞ք շահերի բախում չէ՝ հաշվի առնելով, որ 2008 թվականին Արցախից զորք է բերվել Երևան, իսկ Բակո Սահակյանն այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը։
«Անձնական երաշխավորների առումով` օրենքի մեջ չկա որևէ սահմանափակում, թե ով կարող երաշխավորել, կարևորը, որ վստահություն և հեղինակություն վայելող անձ լինի»,– նշեց Ալումյանը։
Նա հայտնեց, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևանում կլինեն օրվա վերջում: