Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով։ Դատավճիռը մտել է ուժի մեջ։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Պրոբացիոն ծառայությունը գրություն է ուղարկել։ Սակայն օրենսդրական բաց կա՝ չկա մեխանիզմ, կարգ, թե ինչպես է դատարանի որոշումը կիրառվելու պետական պաշտոնից զրկելու հետ կապված։ Այսինքն, դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ։ Դա օրենսդրի բացն է։ Թող որոշեն՝ ինչպես են անելու, ինչ են անելու»,- նշել է փաստաբանը։
Նա նշեց, որ նման որոշում մինչ այս երեք գյուղապետի նկատմամբ ընդունվել էր, սակայն չի կիրառվել։
«Ինչու է արդարադատության նախարարությունը նման ակտիվություն ցուցաբերում Առուշ Առուշանյանի հարցում, չեմ կարող մեկանաբանել»,- ասել է Ա. Մելքոնյանը։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը հայտնել էր, որ համաձայն դատարանի որոշման՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։