|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Սիրիա կատարած աշխատանքային այցի ավարտին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Թուրքիա. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Անկարայի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա անդրադարձել է դամասկոսյան իր հանդիպումներին:
«Կայացած հանդիպումներն արդյունավետ էին: Պետք է առանձնացնեմ հատկապես նախագահ Ասադի հետ հանդիպումը: Օգտաշատ քննարկում ծավալվեց Աստանայի գործընթացի եւ երկկողմ հարաբերությունների ուղղությամբ»,- ասել է նա:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ կայացած հանդիպումների ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը եւ աստանյան գործընթացը, Եփրատի արեւելյան շրջանի եւ Իդլիբի հարցը:
«Թուրքիա այցի ընթացքում նույնպես քննարկելու ենք տարածաշրջանային իրադարձություններն ու զարգացումները: Հատուկ անդրադառնալու ենք Սիրիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի թեմաներին, քննարկելու ենք նաեւ երկկողմ հարաբերությունների ընթացքը»,- ասել է Զարիֆը՝ հավելելով. «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի սիրիական ճգնաժամը կարգավորվի տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության միջոցով»: