| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեր գործընկեր ու դաշնակից Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է երկկողմ զանազան բանակցային գործընթացներում. օրեր առաջ տեղի են ունեցել ՌԴ-ԱՄՆ ձևաչափով հանդւպումները, այս պահին էլ ընթանում է հանդիպում չինական կողմի հետ, և այդ բոլոր հանդիպումներին առանցքային կետերից մեկը, եթե ոչ առանցքայինը, Իրանի խնդիրն է. լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ըստ նրա` Ճապոնիայի ու Իրանի միջև նույնպես որոշակի բանակցային գործընթաց կա. ճապոնական կողմը նույնիսկ հայտարարում է, որ պատրաստ է միջնորդել ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացման համար: Նաև, ըստ տարածված տեղեկատվության, Պարսից ծոցի արաբական երկրներից մեկում որոշակի շփումներ են ընթացել Միացյալ Նահանգների ու Իրանի միջև, Իրաքի ղեկավարությունն է պատրաստակամություն հայտնել մասնակցել միջնորդական առաքելությանը:
Իրանագետն ուշադրություն հրավիրեցայն հանգամանքին, որ այդ խնդիրներն ընդհանրապես արձագանք չեն գտնում, կամ էլ` արձագանքը չափազանց փոքր ու, ըստ էության, ծավալների չհամապատասխանող չափերով: «Բնական է,հայ հասարակությունն ու, ընդհանրապես, մեր երկիրը զբաղված են ներքաղաքական, շատ դեպքերում` նույնիսկ կենցաղային զանազան խնդիրներով, ինչի հետևանքով մեզ համար նշանակություն ունեցող բազմաթիվ գործընթացների ուղղակի անհաղորդ ենք մնում կամ հաղորդ ենք մնում որոշում ընդունողների վրա ազդեցություն չունեցող փորձագետների մակարդակով»,- հավելեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե այդ խնդիրներին հավուր պատշաճի ուշադրություն դարձնելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Ոսկանյանն արձագանքեց. «Ակնհայտ է` եթե դու չես հետևում տարածաշրջանում ընթացող գործընթացներին ու չես արձագանքում դրանց, ապա խնդիրների ամբողջությունը դառնալու է կույտ, ու չես կարողանալու կողմնորոշվել` որտեղից սկսել ու որտեղ ավարտել: Մենք այս հարցով, կարծես, չենք աշխատում Նահանգների հետ: Անկախ ամեն ինչից` ԱՄՆ-ն Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկիր է, ու մենք հստակ չգիտեք էլ` ինչպիսին են լինելու ԱՄՆ-ի հետագա քայլերը Իրանի նկատմամբ»: