Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Բաքուն Հարավային Կովկասի ինտեգրացիոն մոդել է առաջարկում է, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանը Հարավային Կովկասի ինտեգրված մոդել է առաջարկել։ Ներկայում տարածաշրջանը շատ մասնատված է, ուստի մենք պետք է ավելի շատ կապեր ւե շփումներ հաստատենք մարդկանց միջեւ»,- ասել է Հաջիեւը հինգշաբթի Շուշիում «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» խորագրով համաժողովին:
Նրա խոսքով՝ Բաքուն Երեւանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է ակնկալում եւ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Ադրբեջանի գլխավոր ուղերձը Հայաստանին տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումն է։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Մենք պատրաստ ենք»,- ասել է նախագահի օգնականը։
Նա նաեւ հայտարարել է երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմագծման խնդրի լուծման կարեւորությունը. «Մենք արդեն որոշակի ազդանշաններ ենք ստանում, որ այդ գործընթացը մոտ ապագայում կսկսվի»։
Հաջիեւը հավելել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակիչներին իր քաղաքացիներ է համարում: