Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Ցավոք, անցած ամիսներին որոշ իրադարձություններ հանգեցրել են այս զգայուն տարածաշրջանում հավասարումների և անվտանգության ու քաղաքական պայմանավորվածությունների խաթարմանը։ Միջազգայնորեն ճանաչված սահմանների և երկրների տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունն անխուսափելի անհրաժեշտություն է, որի ցանկացած խախտում անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում պահպանել բարիդրացիություն, և կրկին հայտարարում է, որ համարժեք, վճռական և ժամանակին կարձագանքի միջազգային սիոնիզմի և ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական դավադիր ծրագրերին: Իրանը մեկ անգամ եւս հստակեցնում է, որ պատմական որեւէ հիմք չունեցող, հավակնոտ ծրագրերը, որոնք խախտում են կայուն խաղաղությունն ու անվտանգությունը, հեռու են այս տարածաշրջանի պատմական իրականությունից և աշխարհաքաղաքական պահանջներից։
Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը, ելնելով իր առաքելությունից ու պարտականությունից, կշարունակի իր օրակարգում պահպանել այս տարածաշրջանի զարգացումները, եւ առաջնորդվելով ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, հարկ եղած պարագայում, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու Իրանի ժողովրդի իրավունքները»։
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական խորհրդարանը սեպտեմբերի 21-ին հրավիրել էր արտահերթ նիստ, որի ընթացքում անդրադարձել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին։