Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի պարոն Սանասարյան, Հարգելի Դավիթ,
Կարո՞ղ եք նշել թե օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա եք համայնքներում ուսումնասիրություն իրականացնում։
Ո՞րն է ուսումնասիրության առարկան ու շրջանակը։
Մարալիկում վարչական հսկողության շրջանակներում ուսումնասիրություն են իրականացրել մարզպետարանն ու ՀՀ ՏԿԶՆ։ Ձեր ծառայության կրկնակի ուսումնասիրությունը նաև վերջիններիս ուսումնասիրությունների նկատմամբ անվստահություն կարող դիտարկվել։
Տարիներ շարունակ մենք պայքարել ենք համայնքների գործունեության վերահսկման կանոնակարգված համակարգ ունենալու համար։
Վերահսկողական ծառայությունը «տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով»։ Բացառապես այսքանը։
Համայնքում ուսումնասիրություններ սկսելուց դուք պետք է համապատասխան գրություն տրամադրեք համայնքապետին, իրականացվի համապատասխան գրանցում գրանցամատյանում։
Խնդրում եմ դրանք հրապարակայնացրեք Ձեր էջում»: