Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին քննարկման ժամանակ եկամտահարկի համահարթեցման դրույթն արժանացավ սուր քննադատության։ Խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների մեծ մասի դժգոհությունները վերաբերում էին հենց այս դրույթին։
«Մարդը չի կարող լինել համարյա հղի» բնութագրումով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը բացատրեց, որ հնարավոր չէ եկամտահարկը բարձրանել ու բյուջեի եկամուտները վերականգնել այլ հարկատեսակներով։ Նա այս հարցում նաև հոգեբանական խնդիր տեսավ։
«Շատ դժվար է լինելու բացատրել 55 հազար դրամ, կամ 100 հազար դրամ, կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացուն, թե ինչի համար իր աշխատավարձից նույն տոկոսային չափն է գանձվում, ինչ գանձվում է օրինակ` 2 մլն դրամ ստացողից», – բարձրաձայնեց Աբովյանը։
Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմաբկցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ համահարթեցման պատճառով: