|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վերելակների վերազինման ու փոխարինման ֆոնդը բավական մեծ է, և եթե քաղաքապետարանն ամբողջությամբ իր վրա վերցնի վերելակների փոխարինման հարցը, ապա մայրաքաղաքում որևէ այլ բանի վրա գումար ծախսելու հնարավորություն չի լինի: Ըստ նրա` իրենք մոդել են մշակել, որը ենթադրում է պետական սուբսիդավորում կառավարության կողմից ու լրացուցիչ ռեսուրսներ:
«Այս պահին մեկ բնակարանը վերելակի համար վճարում է, միջին հաշվարկով, 1600 դրամ: Մենք դիտարկել ենք միջինացված հաշվարկ և այսօրվա 1600 դրամը կարող է ավելանալ 20-30 տոկոսով»,- նշեց փոխքաղաքապետը` վերահաստատելով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը, թե բնակիչները պետք է կատարեն վերելակների փոխարինման ծախսերը:
Սարգսյանը նաև ասաց, որ նույնը տեղի է ունենալու տրանսպորտի ոլորտում, քանի որ եթե ուզում եք նոր պրոդուկտ, պետք է ունենաք նոր վճար: