Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, 2015-ի դեկտեմբեր և 2016-ի հունվար ամիսների դիմումների հիման վրա, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2016-ի փետրվարի առաջին տասնօրյակից:
Տեղեկացվում է նաև, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը մինչև 2016թ. հունվարի 1-ը նշանակում և վճարում էին Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները (բաժինները), իսկ, 2016թ.-ի հունվարի 1-ից սկսած, դա նշանակվելու է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների կողմից, ուստի ուշացումը կապված է ներկա փուլում կատարվող աշխատանքների հետ:
Հիշեցվում է, որ նպաստի նշանակման համար պետք է դիմել Ձեր հասցեն սպասարկող ՍԱՊԾ տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, երեխայի ծննդյան վկայական և երեխայի հանրային ծառայությունների համարանիշ:
Խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գծին, ամեն օր՝ ժամը 9:00-18:00: Բոլոր բջջային ու Երևանի քաղաքային հեռախոսահամարներից թեժ գծին զանգերն անվճար են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն