Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ:
Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում որերրորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական խնդիրներ:
Մասնավորապես, փոփոխությունը սահմանում է, որ ընտանիքում նոր ծնված երեխայի հերթական թիվը (կարգաթիվը )որոշելիս հաշվի են առնվում նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նորածին երեխայի ծնողից սերված երեխաները և զավակները, եթե նոտարական ակտով հաստատված է նոր ծնված երեխայի քույրեր- եղբայրների՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը:
Բողոքները վկայել են, որ պրակտիկայում նոտարները նման գործարք կատարելուց հրաժարվում են կամ հաստատում են ոչ պատշաճ փաստաթուղթ:
Որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ առաջարկվում է մյուս ծնողի կողմից հայտարարություն ներկայացնել իրենից սերված երեխաների բնակության վայրի և խնամք չիրականացնելու մասին: Սակայն բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծված ծնողները խուսափում է նման հայտարարություն ներկայացնելուց:
Ընտանիքում ծնված երեխաների կարգաթիվ սահմանելու նպատակը, ըստ էության այն է, որ տրամադրվող սոցիալական ապահովության միջոցը ծառայի ընտանիքի բազմազավակությամբ պայմանավորված կարիքներին, ինչպես նաև խթանիչ ազդեցություն ունենա: Հետևաբար, նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը պետք է ձեռք բերվի՝ հաշվի առնելով նոր ընտանիքում փաստացի խնամվող երեխաների քանակը և դրա համար պետք է ներդրված լինեն և կիրառվեն արդյունավետ մեխանիզմներ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ապահովել այնպիսի լուծումներ, որոնք անհարկի դժվարություններ չեն առաջացնի ծնողների համար: